Ծննդոց գրքի մեկնություն 25:17

Ա. Լոպուխին

17-18. Իսմայելն ապրեց հարյուր երեսունյոթ տարի: Նա տկարացավ  և մեռավ` միանալով իր նախնիներին: [17] Նրա սերունդը բնակություն հաստատեց Եվիլատից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց  է, մինչև Ասորեստանի սահմանները, այսինքն՝ իսմայելցիները բնակվեցին իրենց եղբայրներից առանձին: (Սինոդական թարգ․)
   
   «Նրա սերունդը բնակություն հաստատեց Եվիլատից մինչև Սուր»… Հիմք ընդունելով նշյալ աշխարհագրական տվյալները և նախորդող համատեքստը (Ծննդ. 10։29, 17։7)՝ իսմայելացիների տարածքը մենք կտեղադրենք Պարսից ծոցի ափին և Արաբական թերակղզու լեռնային մասում:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Իսմայէլն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: Նա հոգին աւանդեց ու մեռաւ եւ գնաց միացաւ իր նախնիներին:
(Արարատ թարգ․) Եվ Իսմայելի կյանքի օրերը եղան հարյուր երեսունյոթ տարի: Նա ավանդեց իր հոգին և մեռավ՝ միանալով իր ժողովրդին:
(Գրաբար) Եւ ա՛յս են ամք կենաց Իսմայելի, հարիւր երեսուն և եւթն ամ. և պակասեալ մեռաւ, և յաւելաւ յազգ իւր։