Ա. Լոպուխին
Ապա ծնվեց նրա եղբայրը՝ Եսավի գարշապարը բռնած: Նրան էլ կոչեց Հակոբ: Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց: [26] (Սինոդական թարգ․)
«Նրան էլ կոչեց Հակոբ»…Ռեբեկայի երկրորդ որդու Հակոբ անունը ունի պատահական ծագում: Նրան այդպես կնքեցին` ելնելով այն փաստից, որ նա լույս աշխարհ եկավ՝ բռնած ավագ եղբոր գարշապարը, ինչպես և բացատրում է Եսավը (Ծննդ. 27։36):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց: Մանուկները մեծացան:
(Արարատ թարգ․) Եվ նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած, և նրա անունը Հակոբ դրեցին: Եվ երբ նրանք ծնվեցին, Իսահակը վաթսուն տարեկան էր:
(Գրաբար) Եւ Իսահակ էր ամաց վաթսնի՛ց՝ յորժամ ծնաւ զնոսա Ռեբեկա։ Եւ աճեցին մանկունքն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: