Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:29

Հովհաննես Ծործորեցի

քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի:

 

    Որովհետև ամեն մեկի, ով ունի, կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրա ունեցածն էլ կվերցվի նրանից:

    Կամ ով ջանում է մատակարարել շնորհը, է՛լ ավելի է արծարծում այդ պարգևն իր մեջ, ինչպես Տիմոթեոսը 1412 և այլ շատեր, իսկ եթե չի մատակարարում, դա ևս կորցնում է, ինչպես ասացինք, կամ էլ` ով բարի գործեր ունի, ըստ նրա ջանքերի` փոխարենը կտրվի նրան և փառք կավելացվի ու անպատում պսակներ ձրի կշնորհվեն, իսկ ով բարի գործեր չունի, ունեցած շնորհն էլ` [մկրտության] Ավազանի կամ մեկ ուրիշ պարգև, կվերցնեմ նրանից, [ասում է Տերը], և ապա նրան տանջանքի մեջ կուղարկեմ, որպեսզի իմանա, որ «ով արհամարհում է ինչոր բան, ինքն էլ կարհամարհվի նրանից» (Առակ. 13։13), և ոչ միայն փառքից կզրկվի, այլև տանջանք կժառանգի ըստ [ավետարանական] հաջորդ [խոսքի]: Կամ էլ ուրիշ կերպ [կարելի է մեկնել]: Հովհաննեսի տեսիլքում [Տերն] ասում է. «Պահի՛ր ինչ որ ունես» (Հայտ. 3։11), այդպես էլ այստեղ հասկացիր «Ով ունի, նրան կտրվի» [խոսքը], այսինքն` ով պահում է վերցրածը, ունի և վայելում է այն, իսկ ով չի պահում տրվածը, այն կվերցվի նրանից, ասում է [Տերը], և սա կամ մարմնավոր պարգևի մասին է, կամ հոգևոր շնորհների` ուսուցման կամ քահանայության:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14