Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:30

Հովհաննես Ծործորեցի

Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»»:

 

    Եվ այդ անպիտան ծառային արտաքին խավա՛րը հանեք. այնտեղ կլինեն լաց ու ատամնե րի կրճտում(25:30):

    Հիրավի՛ անպիտան: Որովհետև ոչ իրեն, ոչ էլ ուրիշներին օգուտ չտվեց: «Հանե՛ք,- ասում է [Տերը],- արտաքին խավարը»:Ոմանք ասում են, թե այդպես պատժվում են ո՛չ այն պատճառով, որ ուրիշներին [Աստծո] խոսքը չեն քարոզել. [սրան] կպատասխանենք. լսի՛ր Պողոսին, ով ասում է. «Վա՛յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կոր. 9:16): Ուստի տես, որ եթե ովքեր ուրիշների համար բարի գործ չկատարեցին, արտաքին խավարն ուղարկվեցին, ապա ո՞ւր են գնալու հափշտակողները, ագահներն ու չարանախանձ հաչաղկոտներն ու տրտնջացողները: Իսկ «արտաքին խավար»[Տերը] կամ Բանսարկուին է կոչում, ով իրեն արտաքսեց լույսից և խավարել է յուրայինների հետ, և որին դառը տրտմությամբ Տերն այնտեղ է ուղարկում, ուր Ինքն Իր լույսով չի այցելում, կամ սկզբնածին խավարը, որ բաժանվեց լույսից և այժմ էլ է նորոգությամբ բաժանվում ու բաժանում հաստատված լուսատուներից: Խավարը, շրջապատելով այս ամբողջ աշխարհը, երկրի սահմանից դուրս է գալիս, և այնտեղ են նաև եռացած ջուրն ու անտանելի սառնամանիքը: Այնտեղ են տանջվելու մեղավորները, որովհետև ոչ միայն երկնքից ու դրախտից են արտաքսվելու, այլև այս երկրի ամբողջ վայելչությունից, քանի որ այս [երկիրն] էլ է այդ ժամանակ դրախտանալով` պաշտելու սուրբ Երեսը:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14