Ծննդոց գրքի մեկնություն 25:6

Ա. Լոպուխին

իսկ հարճերից ծնված որդիներին  իր կենդանության օրոք պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր: [6] (Սինոդական թարգ․)
   
   «…իսկ հարճերից ծնված  որդիներին… պարգևներ տվեց և… իր որդի Իսահակի մոտից ուղարկեց»…Ահա Աբրահամի՝ մահից առաջ կայացրած իմաստուն որոշումը. նա իր հարճերի որդիներին չի թողնում առանց հոգածության: Բայց միևնույն ժամանակ նրանց  հեռացնում է Իսահակից՝ սրանով կանխապես ցույց տալով, որ նրանք օրինավոր ժառանգորդի ունեցվածքից բաժին չունեն:

   «…դեպի արևելք` արևելյան երկիր»…Սովորաբար դեպի արևելք ասելով`հասկանում են Արաբիան, որի բնակիչները առհասարակ կոչվում էին «բենե–կեդեմ»՝ «արևելքի որդիներ» (Դատ. 6։3, Գ Թագ. 4։30, Հոբ. 1։3): Հետագայում նրանք ստացան արաբական անվանում՝ «շարկիին», այսինքն՝ «արևելցիներ», որտեղից էլ  առաջացավ «սարակինոս» բառը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգեւներ տուեց եւ, քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մօտից դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը:
(Արարատ թարգ․) Աբրահամն իր հարճերի որդիներին պարգևներ տվեց, բայց քանի դեռ ողջ էր, նրանց իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր:
(Գրաբար) Եւ որդւոց հարճիցն իւրոց որ էին Աբրաամու, ե՛տ Աբրաամ պարգև՛ս. և արձակեա՛ց զնոսա յԻսահակայ որդւոյ իւրոյ մինչդեռ ինքն կենդանի էր՝ ընդ արևելս յերկիրն արևելից։