Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:16

Հովհաննես Ծործորեցի

Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:

 

    Եվ այդուհետև հարմար պահ էր փնտրում, որ Նրան մատներ նրանց:

    Այսինքն` [կամենում էր] հեռու և ապահով մնալ ամբոխից, որից վախենում էր, ինչպես հրեաները: Բայց սա մեծ անմտություն է թվում, քանի որ, արծաթսիրությունից շլացած, չէր հասկանում, որ շատ անգամ կամեցան բռնել [Հիսուսին], բայց Նա նրանց միջով անցնելով գնում էր և չէր բռնվում, և շատ անգամ էր [Հուդան] տեսել Նրա աստվածության բացահայ տումը, բայց, [չնայած այս ամենին], կարծում էր, թե Նրան կբռներ ու հրեաներին կմատներ: Նրա չարությունը կամենալով մեղմ խոսքով նվազեցնել` Հիսուսն անգամ ընթրիքին չէր դադարում խնամք ցուցաբերել և մին չև վերջին օրը խոսել նրա հետ, թեպետ նա ոչ մի օգուտ չստացավ. այս մասին է ասված. «Անմիտի ինչի՞ն է պետք գանձը» (հմմտ. Ա ռակ. 10։2), քանի որ չի կարողանում իմաստություն ընդունել: Մենք ևս պիտի անենք սա. հանցավորին ու ծույլին խրատելով ու թելադրելով մխիթարենք, թեկուզ ոչ մի օգուտ էլ չտանք:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:14