Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:19

Հովհաննես Ծործորեցի

Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:

 

    Աշակերտներն արեցին, ինչպես Հիսուսը հրամայեց նրանց, և պատրաստեցին Զատիկը:

    Ղուկասի [Ավետարանում] ասվում է. «Երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, ով ուսին ջրի սափոր կունենա. գնացեք նրա հետևից և ասեք այդ տան տիրոջը» (հմմտ. Ղուկ. 12։10-11): Քանի որ այդ մարդուն չէին ճանաչում, [Հիսուսը] նշան տվեց նրանց, ինչպես մարգարեն` Սավուղին 1457: Նրանք Փրկչի հրամանով գնացին ու գտան այնպես, ինչպես ասել էր, և պատրաստություն տեսան: Արդ` ո՞վ էր [այդ մարդը], եթե ոչ` Հովսեփ Արեմաթացին, ով գերեզմանի մոտ սպասավորելու էր տերունական մարմնին և այնուհետև աշակերտեց ու կարգվեց յոթանասուն առաքյալների թվում` զարդարվելով բոլոր բարի գործերով:

    Իսկ այլաբանորեն` այդ մարդը խորհրդանշում էր քահանաներին: Բարձված ջուրն [ուներ Մկրտության] ավազանի խորհուրդը, որում հրեաներն ու հեթանոսները մկրտվելով` ծառայական վիճակից ազատություն և [Աստծուն] որդեգրությունն են ընդունում, կամ էլ ապաշխարողները, գնալով Աստծո տուն, արտասուք են հեղում: Իսկ վերնատունն ունի [Սուրբ] Հոգու խորհուրդը, որովհետև ովքեր մկրտվում ու աշխարհից բարձրանում են, ընդունում են Հոգին, Ում հետ նաև Հայրն ու Որդին են օթևանում նրա մեջ: Վերնատունը նաև Եկեղեցու խորհուրդն էր ցույց տալիս, որ այն բարձր է և երկնային, և նրա մեջ է, որ [Տերն] Իր կենսաբեր ձեռքերով բաշխեց ու բաշխում է Իր սուրբ Մարմինն ու Արյունը աշխարհի փրկության համար: Այն զարդարված է Հոգով և ավանդական պարկեշտ կարգերով, և մինչև այսօր [Տիրոջ] ավետարանի աշակերտները «պատրաստում» են փրկավետ Գառի նույն խորհուրդը` միշտ ի փառս Հոր և Նրա Սուրբ Հոգու. ամեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:17