Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:34

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»:
   

    Հիսուսն ասաց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս Ինձ»:

    Պետրոսը մերժում էր իր գայթակղվելը, իսկ Քրիստոսը պնդում է թե`«Նաև կուրանաս, և ոչ թե մի անգամ, այլ երեք», և դրա ստուգությունը [նշված] ժամանակով է հաստատում: Կամ էլ ինչը նախ «գայթակղվել» կոչեց, այժմ «ուրանալ» է ասում, որովհետև գայթակղվելն այլ բան չէ, քան հեռանալը Նրանից` լինի մարմնով թե ուրանալով: Բայց Ղուկասի [Ավետարանն] ասում է. «Սիմո՛ն, Սիմո՛ն, սատանան կամեցավ քեզ ցորենի պես մաղել», այսինքն` խռովել, ամբոխել, փորձել, «սակայն Ես խնդրեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի» (Ղուկ. 22։32): [Տերը] սա ասաց նրան մորմոքեցնելու համար, որպեսզի ցույց տար, որ նրա հանցանքն ավելի մեծ էր, քան ընկերներինը, և մեծ օգնության կարիք ուներ: Իսկ թե ինչու չասաց` «թույլ չտվեցի», այլ` «խնդրեցի», պատճառն այն է, որ չարչարվելու էր պատրաստվում, ուստի Իր մարդկային կողմը ցույց տվեց, այլև հայտնեց Հոր հետ Իր համակամությունը: Եվ չասաց` «որ չուրանաս», այլ` «որ քո հավատը չպակասի», որպեսզի [Պետրոսն] ամբողջապես կորստյան չմատնվեր: Նաև ասելը` «Սատանան կամեցավ քեզ մաղել», Պետրոսին ծածկաբար կրթում է արիության մեջ, որովհետև, ասում է [Տերը], [սատանան] կամենում է քեզ հետ մարտնչել, ինչպես նաև փափագում ամենքի կորուստը, ուստի դու և՛ս արիացիր նրա դեմ: Սա ասելով` սովորեցնում է ի վերուստ օգնություն խնդրել, իսկ [Պետրոսը], չհասկանալով սա, իրենն էր պնդում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:33