Հովհաննես Ծործորեցի
Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
Բայց ասում էին` ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չծագի:
Ամենուրեք մարդկանց հանդեպ վախը Աստծո պատիժների [հանդեպ եղածից] ավելի էր գերիշխում նրանց մեջ. չէին ասում` որպեսզի այս տոնին չպղծվենք, այլ` որպեսզի ժողովուրդը չխռովվի, որովհետև գիտեին, որ պարզամիտ ժողովուրդը հրաշքների պատճառով հավատում էր [Հիսուսին], մինչ իրենք այրվում էին Նրա հանդեպ ցասումից: Կամ էլ ագահությունից էր, [որ այսպես մտածեցին], որովհետև ասացին. «Գուցե ժողովուրդը, սա լսելով, ցրվի, և տոնից լինելիք շահը պակասի»: Բայց, ինչպես ասում է Սողոմոնը, «ամբարիշտի խորհուրդը շուտափույթ ու դյուրավ է [կայացվում]» (հմմտ. Առակ. 12:26), ուստի չպահպանեցին այն որոշումը, որ սկզբում կայացրին, այլ փոխեցին իրենց միտ քը: Որովհետև երբ տեսան մատնիչին, չսպասեցին [պատշաճ] ժամանակի, այլ հենց այդ տոնին էլ սպանեցին [Հիսուսին]: Իսկ եթե այդքան ծարավ էին Նրա արյանը և Նրան տեսնելը ծանր էր նրանց համար, ինչո՞ւ մինչև այդ ժամանակը հանդուրժեցին և [միայն] այդ ժամանակ որոշեցին բռնել: Նրան ամե՛ն ժամ էին մտածում սպանել, բայց Նա խույս էր տալիս նրանց միջից, որովհետև դեպի չարչարանքներն ինքնիշխանությամբ էր գալիս և որպես ճնճղուկ` մատնում Իրեն որսորդների ձեռքը, թեպետ նրանք դա չէին հասկանում, այլ մտքի շլացությամբ կարծում էին, թե ամեն ինչ պատահմունք է, և հիմարությամբ էին գործում: Սակային Հիսուսն Ինքը նրանց չարությունը գործածում էր Իր տնօրենության [իրագործման] համար:
Մաղաքիա արք. Օրմանյան
Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:3
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: