Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:73

Հովհաննես Ծործորեցի (†1338)

73-74․ Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»: Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց:
   
    Փոքր-ինչ անց այնտեղ գտնվողները մոտեցան ու ասացին Պետրոսին. «Արդարև՛ դու էլ ես նրանցից, որովհետև քո խոսվածքն էլ է քեզ մատնում»: Այդժամ սկսեց նզովել ու երդվել. «Չգիտե՛մ այդ մարդուն»:

   Կարճ ժամանակամիջոցում երիցս ուրացավ` երդվելով ու նզովելով հանդերձ թե` չգիտեմ Նրան: Որովհետև որքան ասում էին` Նրա հետ էիր, խոսվածքդ էլ է մատնում` շինականի լինելով և գալիլեացիների բարբառով, նա է՛լ ավելի էր երդվում ու նզովելով հեռանում [Տիրոջից], որպեսզի սովորենք, որ առանց Նրա ոչ ոք ոչինչ չի կարող անել 1547, թեկուզ հույժ խրոխտ մեկը լինի:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»: 
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:71