Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:17

Հովհաննես Ծործորեցի (†1338)

17-18. Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան:

 

    Երբ հավաքվեցին, Պիղատոսն ասաց նրանց. «Այս երկուսից ո՞ւմ եք կամենում, որ ազատեմ ձեզ համար` Հեսու Բարաբբայի՞ն, թե Քրիստոս անվանված Հիսուսին», որովհետև գիտեր, որ նախանձից մատնեցին Նրան:

    Մի ուրիշ հնար է մտածում Պիղատոսը, որ ազատի Նրան. ասում է. «Այս երկուսից ո՞ւմ եք կամենում, որ ազատեմ ձեզ համար», այսինքն` իբրև արդարի չեք կամենում ազատել, գոնե իբրև մահապարտի՛` նվեր արեք տոնին: Սա այն պատճառով էր անում, որ ստույգ գիտեր, որ ո՛չ թե Նրա չարագործության, այլ իրենց ունեցած նախանձի կրքի պատճառով մատնեցին Նրան կուսակալին:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին».
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:15