Հովհաննես Ծործորեցի (†1338)
22-23. Եւ նրանք ասացին՝ Բարաբբային: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»: Ամէնքը ասացին՝ թող խաչուի: Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի:
Պիղատոսն ասաց նրանց. «Իսկ ի՞նչ անեմ Քրիստոս անվանված Հիսուսին»: Ամենքն ասացին. «Թող խաչվի՛»:
Սրանով կամեցավ պատկառեցնել նրանց. քանի որ խնդրանքի տեր դարձրեց նրանց, [մտածեց]` գոնե ամոթից [Հիսուսի] համար էլ խնդրեն և նրանց պարծանքի համար կատարվի ամեն ինչ: Սակայն նրանք դրանով էլ չուղղվեցին, այլ ասացին. «Թող խաչով մեռնի՛», որպեսզի այդպես ծածկեին իրենց անպատվությունը` իբրև մահվան արժանի մեկի խաչելով Հիսուսին: Նա ասաց. «Ի՞նչ չար բան է արել»: Նրանք է՛լ ավելի աղաղակեցին` ասելով. «Թող խաչվի՛»: Նա գործերի մասին հարցրեց, իսկ նրանք, [Հիսուսի] մահը [ցանկանալով], բողոքի [ձայն] բարձրացրին, որպեսզի իրականանար Երեմիայի մարգարեությունը. «Ժառանգությունս ինձ համար եղավ որպես անտառից [ելած] առյուծ, որն իր ձայնը բարձրացրեց ինձ վրա», ուստի «լքեցի տունս և թողեցի ժառանգությունս» (Երեմ. 12։8, 7):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրանք ասացին՝ Բարաբբային: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: