Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:7

Հովհաննես Ծործորեցի (†1338)

7-8. Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար: Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ մինչեւ այսօր:

 

    Խորհրդակցելով` դրանով գնեցին բրուտի ագարակն օտարների գերեզմանատեղիի համար: Այդ պատճառով էլ այդ ագարակը կոչվում է «արյան ագարակ» մինչև այսօր:

    Քանի որ վախեցան այն ընթերցվածից 1560, կամեցան ծածկել կատարվածը, բայց ահա դա դարձավ նրանց դեմ վկայություն ու ամբաստանություն, որովհետև ագարակ 1561 անունը շեփորից էլ բարձր էր հնչում ու հրապարակում նրանց պղծալից սատակումը, որպեսզի ոչ ոք իր [գործած] հանդգնությունից անարատ դուրս չգար: Որովհետև եթե [արծաթը] կորբանի մեջ գցվեր, կատարվածն այդքան հայտապատում չէր լինի, իսկ երբ գյուղը գնեցին, դրանով ամեն ինչ հայտնի դարձրին սերնդեսերունդ:

    Ագարակը որպես օտարականների գերեզմանատեղի գնեցին, թվում է, այն պատճառով, որ կամեցան դրանով քավել իրենց արյունահեղությունը, ինչը չեղավ, այլ մի ուրիշ բան պատահեց. այն արծաթով, որով նրանք արյունը գնեցին և օտարացան [Տիրոջից], [ագարակը] դարձավ հեթանոս օտարականների հանգստի վայրը` խորհրդանշելով Եկեղեցին, որը [Հիսուսի] արյան գինն է մինչ այսօր:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ մինչեւ այսօր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:3