Ծննդոց գրքի մեկնություն 29:3

Ա. Լոպուխին

Եվ երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքվում, գլորում էին  ջրհորի բերանը փակող քարը և ջուր էին տալիս ոչխարներին,  հետո քարը դարձյալ գլորելով իր տեղը` փակում էին ջրհորի բերանը: [3] (Սինոդական թարգ․)
   
   Ջրհորը մի քանի մարդու սեփականություն էր, և այդ պատճառով էլ քարի հանման համար սպասում էին բոլոր սեփականատերերի հոտերի ժամանմանը: Լաբանը, թերևս, նրանցից վերջինն էր (Ռաքելի ժամանումով ջրհորը միանգամից բացվում է, համար 9–10):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ջրհորի բերանին մի մեծ քար կար: Բոլոր հօտերն այնտեղ էին հաւաքւում: Հովիւները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս ոչխարներին եւ ապա քարը դարձեալ դնելով իր տեղը՝ փակում էին ջրհորի բերանը:
(Արարատ թարգ․) Երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, քարը գլորում էին ջրհորի բերանից, հոտերին ջուր էին տալիս ու քարը դարձյալ իր տեղը՝ ջրհորի բերանին էին դնում:
(Գրաբար) Եւ անդր ժողովէին ամենայն հաւտք, եւ տապալէին զվէմն ի բերանոյ ջրհորոյն, եւ տային ջուր խաշանցն. եւ կափուցանէին զվէմն ի բերան ջրհորոյն` անդրէն ի տեղի իւր: