Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
3-4․ Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով: Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։
Այսպիսով՝ տանիքը մտքի և հոգու բարձր ծառայությունն է, որը ծածկում է մարմնի մերկ տկարությունը: Հետևաբար, ինձ թվում է, որ սուրբ էր այն անդամալույծը, որին ազնիվ նպատակներ ունեցող չորս երիտասարդներ տանիքի միջից իջեցրին Քրիստոսի ոտքերի մոտ [տե՛ս Մարկ. 2։3–4.]։ Քանի որ դա տեղի ունեցավ չորս առաքինությունների՝ իմաստության, քաջության, ժուժկալության և արդարութան միջոցով: Խոնարհությունից բարձր որևէ բան չկա։ Դրան գերազանցողն ի վիճակի չէ ինքն իրեն բարձրացնել, քանի որ ոչ ոք չի ձգտում այն բանին, ինչն իրենից ցածր է համարում:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով:
(Այլաբանորեն) Անդամալույծն ասում է․ «Ես անդամալույծ եմ, քանի որ իմ հոգու ուժերը գործի չեն դրվել և չեն ուղղվել բարիք գործելու համար: Սակայն երբ չորս ավետարանիչներն ինձ վերցնեն ու բերեն Տիրոջ մոտ...
Ա. Լոպուխին
Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով: (Սինոդական թարգ․) [3]
Անդամալույծին տանողները չորսն էին: Հետևաբար, հիվանդը չափահաս էր։
--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով:
(Արարատ թարգ․) Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին բռնել էին չորս հոգով։
(Գրաբար) Եւ գային առ նա՝ բերէին անդամալոյծ մի բարձեա՛լ ի չորից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: