Ա. Լոպուխին
27-28. Լաբանը նրան պատասխանեց. «Քանի որ արժանացա քո բարեհաճությանը, փորձով համոզվեցի, որ Աստված ինձ օրհնեց քո շնորհիվ»: [27] Եվ ասաց. «Ասա՛ ինձ քո վարձը, և ես կտամ»: (Սինոդական թարգ․)
Լաբանը, Հակոբի մեծ ծառայության փորձով համոզված, սկսում է նվաստալի և աղերսական ձայնով հորդորել, որ նա շարունակի իր մոտ մնալ: «Փորձով համոզվեցի», եբր.` «ես գուշակեցի» (հմմ. Ծննդ. 44:15, գուցե Լաբանի նախկին կուռքերի (կուռքի) միջոցով) (մասորեթական թեքստի համաձայն) (Ծննդ. 31:19 և այլն), բայց հնարավոր է նաև եբր. nachasch բառի լայն նշանակությամբ` «կռահել»: Լաբանը խոստովանում է, որ Հակոբի գալուց ի վեր իր տնտեսությունը լավ զարգանում է, և առաջարկում է նրան անձամբ (ինչպես և առաջ Ծննդ. 29:15) վարձավճար սահմանել:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Լաբանը պատասխանեց նրան. «Քանի որ արժանացայ քո բարեհաճութեանը, փորձով համոզուեցի, որ Աստուած ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիւ»:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանն ասաց նրան. «Եթե քո առջև շնորհ գտա, աղաչում եմ քեզ, ես տեսա, որ հանուն քեզ՝ Տերն ինձ օրհնում է»:
(Գրաբար) Ասէ ցնա Ղ՚աբան. Եթէ գտի շնորհս առաջի քո. հմայեցի զի օրհնեաց զիս Աստուած յոտին քում։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: