Ծննդոց գրքի մեկնությու 3:13

Սրբ. Եփրեմ Ասորի

Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերա»:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնությու  գլուխ 3:11
   

Ա. Լոպուխին

Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերա»։ (Սինոդական թարգ․)[13]

   

   Օձը խաբեց ինձ... Կնոջ պատասխանի մեջ, թեև չի ժխտվում պատվիրանի խախտման փաստը, բայց նույն ձևով պատասխանտվությունը բարդվում է ուրիշի վրա, վերագրվում է ուրիշին: Անկյալ նախածնողների այս ինքնարդարցումը բոլոր համառ մեղավորների բնութագրական դիմագիծն է, որը վկայում է նրանց բարոյական կարծրացման մասին: Սուրբ Գիրքը պարզորոշ հավաստիացնում է Օձի կողմից կնոջ խաբվելու փաստը (Բ Կորն. 11։3, Ա Տիմ. 2։14):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Եվ կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած ցկինն. Զի՞նչ գործեցեր զայդ։ Եւ ասէ կինն. 0ձն խաբեաց զիս, և կերայ։