Ծննդոց գրքի մեկնություն 34:31

Ա. Լոպուխին

Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպե՞ս է, որ նրանք իբրև բոզ լլկեցին մեր քրոջը»: [31] (Սինոդական թարգ․)
   
   Շմավոնի և Ղևիի պատասխանը ցույց է տալիս, որ նրանք  չեն զղջում։ Եվ սա բացի դարաշրջանի բնույթից, որ լուսաբանվեց արյան վրեժխնդրությամբ, խոսում է նաև նրանց անխղճության մասին:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպէ՞ս է, որ նրանք իբրեւ բոզ լլկեցին մեր քրոջը»:
(Արարատ թարգ․) Եվ նրանք ասացին. «Հապա ինչո՞ւ պետք է մեր քրոջ հետ պոռնիկ կնոջ պես վարվեր»:
(Գրաբար) Եւ ասեն, Իսկ զիա՞րդ. զի իբրեւ զբոզ մի քարշեցին զքոյրն մեր: