Ծննդոց գրքի մեկնություն 34:8

Ա. Լոպուխին

8-10. Եմորը, նրանց դիմելով, ասաց. «Իմ որդի Սյուքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը: Արդ, աղջկան տվե՛ք նրան կնության, [8]  և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր դուստրերին տվե՛ք մեզ և մեր դուստրերին առե՛ք ձեր որդիներին: Բնակվեցե՛ք մեզ հետ: Մեր ընդարձակ երկիրը փռված է ձեր առաջ, բնակվեցե՛ք այնտեղ, վաստակեցե՛ք և այնտեղ կալվածքներ ձեռք բերեք»: (Սինոդական թարգ․)
   
   Մատնացույց անելով Սյուքեմի ուժգին սերը Դինայի հանդեպ (դուստր՝ bath, այստեղ՝ 8–րդ համարում՝ քույր)՝ Եմորը Հակոբին «ընտանիք» է առաջարկում, բացի Դինայի ամուսնությունը Սյուքեմի հետ՝ նա նաև առաջարկում է՝ ա) փոխադարձ ամուսնական կապեր  սյուքեմացիների և Հակոբի ազգակիցների միջև և բ) անարգել բնակություն Սյուքեմի տարածքում՝ քաղաքացիության իրավունքով և զանազան արհեստներով ազատորեն զբաղվելու թույլտվությամբ: Ակնհայտ է, որ Եմորը Հակոբի ընտանիքին առաջարկում է ամբողջովին  միաձուլվել իր ժողովրդին: Նման միաձուլումը, անկախ այդ արտաքին դրդապատճառներից, որի համար առաջարկվում էր, ամենևին էլ փրկություն չէր հետապնդում, և հետևաբար սյուքեմի հետագա արյունալի դեպքերից կարելի է հասկանալ,  որ Աստծո կողմից ընտրված Հակոբի ընտանիքը  չանհետացավ քանանացիների հոծ բազմություն ունեցող բնակչության մեջ: Այնուամենայնիվ, Շմավոնի և Ղևիի  արյունարբու արարքը սրանով չի արդարացվում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եմորը նրանց դիմելով՝ ասաց. «Իմ որդի Սիւքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը: Արդ, աղջկան տուէ՛ք նրան կնութեան եւ խնամութիւն արէ՛ք մեզ հետ.
(Արարատ թարգ․) Եվ Եմորը խոսեց նրանց հետ ու ասաց. «Իմ որդի Սյուքեմն ամբողջ հոգով սիրել է ձեր աղջկան: Խնդրեմ նրան կնության տվեք որդուս:
(Գրաբար) Եւ խաւսեցաւ ընդ նոսա Եմովր` եւ ասէ. Սիւքեմ որդի իմ սիրեաց ոգւով չափ զդուստրն ձեր. արդ` տուք զնա նմա կնութեան,