Ա. Լոպուխին
17-18. Նա պատասխանեց. «Քեզ իմ հոտից այծի ուլ բերել կտամ»: Սա ասաց. «Իսկ մինչև բերել տալդ գրավ կտա՞ս»: [17] Նա ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»: Սա ասաց. «Տո՛ւր մատանիդ, ժապավենդ և այն գավազանը, որ քո ձեռքին է»: Եվ նա մտավ նրա ծոցը: Թամարը հղիացավ նրանից: (Սինոդական թարգ․)
Որպես գրավ՝ Թամարը Հուդայից պահանջում է այն իրերը, որոնք, անկասկած, Հուդային էին պատկանում, և, որոնց միջոցով կարող էր ապացուցել, որ Հուդան է իր որդիների հայրը: Մատանին, լանջագոտին (կաշվե) և գավազանը բաբելոնացիներին պատկանող սովորական իրեր էին (Հերոդոտոս, գիրք 1, 195) և այդտեղից էլ անցել էին Քանան: Ընդ որում՝ ինչպես մատանու, այնպես էլ գավազանների վրա, հավանաբար, բավականին վաղ փորագրվել էին այդ իրերի տերերի խորհրդանիշերը. Հուդայի ցեղի խորհրդանիշը կամ գերբը առյուծ էր, Դանինը` օձ, Իսաքսրինը` ավանակ, Բենիամինինը` գայլ (Ծննդ., 49:9):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նա պատասխանեց. «Քեզ իմ հօտից այծի ուլ բերել կը տամ»: Սա ասաց. «Իսկ մինչեւ բերել տալդ գրաւ կը տա՞ս»: Նա ասաց. «Ի՞նչ գրաւ տամ քեզ»:
(Արարատ թարգ․) Նա էլ ասաց. «Իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»: Եվ նա ասաց. «Արդյոք գրավ կտաս մինչև ուղարկելդ»:
(Գրաբար) Եւ ասէ` Ես տաց ածել քեզ ուլ այծեաց ի խաշանց իմոց: Եւ նա ասէ. Թէ տաս գրաւական մինչչեւ տացես ածել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: