Ծննդոց գրքի մեկնություն 38:22

Ա. Լոպուխին

22-23. Վերադառնալով Հուդայի մոտ՝ նա ասաց. «Նրան չգտա: Տեղի մարդիկ էլ ասացին. «Այստեղ բոզ չկա»: [22] Հուդան ասաց. «Գրավը նրան թող մնա, միայն թե ծաղրի առարկա չդառնանք: Ես ուլը տվել եմ, որ տանես, դու էլ այդ կնոջը չես գտել»: (Սինոդական թարգ․)
   
   Հուդան հրաժարվում է երևակայական «քեդաշայի» (qedeschah) հետագա որոնումներից՝ ելնելով այն մտավախությունից, որ այդ կնոջ հետ պայմանավորվածության համար հաշվեհարդար տեսնելու ցանկությունը (ով ուլի հետ համեմատ առավել արժեքավոր իրեր ձեռք բերեց) կարող է իրեն ծաղրի ենթարկել: Այս և մի քանի այլ փաստեր, որոնք կան տվյալ պատմությունում, վկայում են Հակոբի ընտանիքի բավականին բարձր բարոյականության մասին:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրանք պատասխանեցին. «Այստեղ ոչ մի բոզ չի եղել»: Վերադառնալով Յուդայի մօտ՝ նա ասաց.«Նրան չգտայ: Տեղի մարդիկ էլ ասացին. «Այստեղ բոզ չկայ»»:
(Արարատ թարգ․) Եվ նա վերադարձավ Հուդայի մոտ ու ասաց. «Ես չգտա նրան, ու այնտեղի մարդիկ էլ ասացին, թե այստեղ պոռնիկ չի եղել»:
(Գրաբար) Եւ ասեն. Չէր աստ ուրեք բոզ: Եւ դարձաւ առ Յուդա, եւ ասէ` Ոչ գտի: Եւ արք տեղւոյն ասեն` թէ Չիք աստ բոզ: