Ծննդոց գրքի մեկնություն 40:1

Ա. Լոպուխին

Այս բաներից հետո Եգիպտոսի թագավորի մատռվակը և հացագործը հանցանք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Սույն համարի եբրայերեն տեքստում մատռվակը և հացագործը չեն անվանվում պետեր, իսկ Յոթանասնիցի հավելվածում՝ անվանում են մատակարարապետ և տակառապետ: Նման անվանումը  բավականին տեղին է, քանզի ստորև (հմ․ 2, 7-9) փարավոնի առաջ մեղանչաց իշխանները եբրայերեն տեքստում բազմիցս կոչվում են տակառապետ և մատակարարապետ։ Արևելյան արքունիքներում այս պաշտոնները շատ կարևոր էին: Արևելյան բռնակալները  բազմաթիվ պալատականների էին իշխում: Պալատականները նրանց մատուցում էին թե՛ անձնական, թե  պետական ծառայություն:

   Իսկ այն, թե  որն էր  պալատականների մեղքը, սուրբգրային տեքստը ոչինչ չի ասում։ Հաշվի առնելով արևելյան բռնակալների կամայականությունները (նրանք պատժում էին իրենց ծառաներին չնչին զանցանքների համար)՝ ռաբբի Յարքին ենթադրում էր, որ մատակարարի բաժակի մեջ միամտաբար կարող էր ճանճ ընկնել, իսկ փարավոնին մատուցվող հացի մեջ կարող էր հայտնվել ինչ–որ շյուղ կամ քարածուխի բեկոր և կամ նման մի բան։ Հովնաթանի թարգումը, ընդհակառակը, հավանական է համարում, որ նրանք մեղադրվում էին թագավորին թունավորելու համար։ Սակայն մատակարարը արդարանում է, իսկ տակառապետը՝ ոչ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այս դէպքերից յետոյ Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդէպ:
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ այդ դեպքերից հետո Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ հանցանք գործեցին:
(Գրաբար) Եւ եղեւ յետ բանիցս այսոցիկ, յանցեաւ տակառապետ արքային Եգիպտացւոց, եւ մատակարար տեառն նոցա արքային Եգիպտացւոց: