Ա․ Լոպուխին
1-4․ Եվ Հակոբը իմացավ, որ Եգիպտոսում հաց կա, և ասաց իր որդիներին. «Ի՞նչ եք նայում»։ [1] Ահա՛, ես լսեցի, որ Եգիպտոսում հաց կա․ գնացե՛ք այնտեղ և մեզ համար հաց գնեք, որպեսզի ապրենք և չմահանանք»։ Հովսեփի տասը եղբայրները գնացին Եգիպտոս՝ հաց գնելու։ Իսկ Բենիամինին՝ Հովսեփի եղբորը, Հակոբը իր եղբայրների հետ չուղարկեց, քանզի մտածեց․ «Գուցե նրան փորձանք պատահի»։ (Սինոդական թարգ․)
Եգիպտոսում հաց վաճառելու լուրը հասնում է զառամյալ Հակոբին, և նրա հրամանով իր 10 որդիները, որոնք հավանաբար առանձին տներում էին ապրում (Ծննդ․ 38), մեկնում են Եգիպտոս (երևի տասը հոգու համար մեծ քանակությամբ հաց գնելու)։ Սակայն Բենիամինին (այս վերջինը Հովսեփից հետո սիրելի Ռաքելից ծնված միակ որդին էր) Հակոբը չի թողնում՝ վախենալով, որ ճանապարհին նրան ինչ-որ վտանգ կարող է սպառնալ՝ այլ մարդկանցից կամ էլ հենց իր եղբայրներից։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յակոբը իմանալով, որ ցորենի վաճառք կայ Եգիպտացիների երկրում, ասում է իր որդիներին. «Ինչո՞ւ էք յապաղում:
(Արարատ թարգ․) Եվ երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում ցորենի պաշար կա, ասաց իր որդիներին. «Ինչո՞ւ եք իրար նայում»:
(Գրաբար) Եւ ետես Յակոբ եթէ գոյ վաճառ յերկրին Եգիպտացւոց, ասէ Յակոբ ցորդիսն իւր. Ընդ է՞ր հեղգայք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: