Ծննդոց գրքի մեկնություն 45:21

Ա․ Լոպուխին

21-22․ Եվ Իսրայելի որդիներն այդպես արեցին: Հովսեփը, փարավոնի կարգադրության համաձայն, նրանց տվեց սայլեր և ճանապարհի պաշար: [21] Նրանցից յուրաքանչյուրին նոր հանդերձներ տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան: (Սինոդական թարգ․)
   
   Եղբայրներին հոր հետևից ուղարկելով՝ Հովսեփը նրանց բոլորին նվերներ և պաշար է տալիս: Իր սիրելի Բենիամինին, հավանաբար, նաև որպես իր պատճառով նրա կրած ծանր փորձության դիմաց փոխհատուցում, Հովսեփը զգալիորեն նշանակալից պարգևներ կամ նվերներ է տալիս:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այդպէս էլ արեցին Իսրայէլի որդիները: Յովսէփը փարաւոն արքայի կարգադրութեան համաձայն՝ նրանց տուեց սայլեր ու ճանապարհի պաշար:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիներն այդպես արեցին: Եվ փարավոնի խոսքի համաձայն՝ Հովսեփը նրանց կառքեր ու ճանապարհի համար պաշար տվեց:
(Գրաբար) Եւ ամենեցուն ետ կրկին պատմուճանս. եւ Բենիամինի ետ երեք հարիւր դահեկան, եւ հինգ պատմուճանս փոխանակաւ: