Ծննդոց գրքի մեկնություն 45:4

Ա․ Լոպուխին

Եվ Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Մոտեցե՛ք ինձ»: Նրանք մոտեցան: Հովսեփն ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ, որին դուք վաճառեցիք, որ Եգիպտոս տանեն»: [4] (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի առաջին մտահոգությունը եղբայրներին հանգստացնելն ու վստահեցնելն էր, որ իր կողմից նրանց հանդեպ որևէ վրեժխնդրություն չի լինի: Քաջալերելով նրանց (Վուլգաթայում 4−րդ համարին ավելացված է՝ dementer)՝ Հովսեփն առաջին հերթին խնդրում է, որպեսզի մոտենան իրեն (հավանաբար վախից նրանք գետին էին ընկել) և անձամբ համոզվեն, որ իրենց առջև իրենց եղբայրն է:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Յովսէփն ասաց եղբայրներին. «Մօտեցէ՛ք ինձ»: Նրանք մօտ գնացին: Յովսէփն ասաց. «Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որին դուք վաճառեցիք, որ Եգիպտոս տանեն:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Մոտեցե՛ք ինձ», և նրանք մոտեցան: Նա ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ, որին դուք վաճառեցիք Եգիպտոս տանելու համար:
(Գրաբար) Ասէ Յովսէփ ցեղբարսն իւր. Մաւտ եկայք առ իս: Եւ չոգան մաւտ. եւ ասէ. Ես եմ Յովսէփ եղբայրն ձեր, զոր դուք վաճառեցէք յԵգիպտոս: