Ա․ Լոպուխին
Այդ օրն օրհնեց նրանց` ասելով. «Իսրայելը թող ձեր միջոցով օրհնյալ լինի: Թող ասեն. «Աստված քեզ հետ թող վարվի այնպես, ինչպես Եփրեմի ու Մանասեի»: Եվ Եփրեմին ավելի առաջ դասեց, քան Մանասեին: [20] (Սինոդական թարգ․)
Հովսեփի որդիներին հանդիսավոր կերպով Հակոբ նահապետի ընտանիք ընդունելն անհրաժեշտ էր գուցե նրա մահից հետո նրա որդիների միջև հավանական վեճերի պատճառով։ Նրանք կարող էին ասել, որ Հովսեփի որդիները խոստման զավակներ չեն և ընտանիքին չեն պատկանում, քանի որ նրանք ծնվել են եգիպտական քրմի դուստրից: Կանխատեսելով այս վեճերի հնարավորությունը՝ Հակոբը Եփրեմին և Մանասեին հանդիսավոր կերպով է օրհնում և անգամ նրանց խոստանում է, որ այս իրական օրհնանքների շնորհիվ, որոնք իր օրհնությունը բերելու է նրանց, այն Իսրայելի մեջ դառնալու է հայրերի կողմից երեխաներին օրհնելու օրինակ: Անկասկած, հետագա սերունդները նման դեպքերում մշտապես մտովի դիմել են Հակոբի այս օրհնությանը:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը օրհնեց նրանց և ասաց. «Իսրայելը քեզանով պիտի օրհնի՝ ասելով. “Թող Աստված քեզ անի ինչպես Եփրեմին ու Մանասեին”»: Եվ Եփրեմին Մանասեից ավելի առաջ դասեց:
(Գրաբար) Եւ աւրհնեաց զնոսա յաւուր յայնմիկ` եւ ասէ. Ի ձեզ աւրհնեսցի Իսրայէլ: Ասասցեն, թէ արասցէ զքեզ Աստուած իբրեւ զԵփրեմ եւ զՄանասէ: Եւ եդ զԵփրեմ յառաջ քան զՄանասէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: