Ծննդոց գրքի մեկնություն 48:3

Ա․ Լոպուխին

3-4. Հակոբն ասաց Հովսեփին. «Իմ Աստվածն ինձ երևաց Լուզում` Քանանի երկրում, օրհնեց ինձ [3] ու ասաց. «Ահա ես կաճեցնեմ ու կբազմացնեմ քեզ, քեզանից բազում ժողովուրդներ կստեղծեմ: Այս երկիրը քեզ կտամ իբրև հավիտենական ժառանգություն»: (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի երկու որդիներին իր սեփական որդիների հետ հավասարեցնելու և նրանց լիիրավ նահապետներ դարձնելու մտադրությամբ՝ Հակոբը, առաջին հերթին, ցույց է տալիս այն իրավունքների ու բարիքների հիմքն ու աղբյուրը, որոնք նա մտադրվել էր փոխանցել իր հետնորդներին։ Քանի որ Հակոբը թոռների որդեգրություն կատարելու մտադրություն ուներ, ուստի «Ամենակարող Աստծուց» (եբրայերեն՝ «Էլ−Շադայ», Ծննդ. 35:11, 12, 28:13−15) Բեթելում և Լուզում իր ստացած բոլոր խոստումներից հատկապես ընդգծում է իր հետնորդների բազմանալու վերաբերյալ խոստումը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց Յովսէփին. «Իմ Աստուածն ինձ երեւաց Լուզում՝ Քանանացիների երկրում, օրհնեց ինձ
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց Հովսեփին. «Ամենակարող Աստվածը Քանանի երկրում՝ Լուզի մեջ, երևաց ինձ և օրհնեց ինձ:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցՅովսէփ. Աստուած իմ երեւեցաւ ինձ ի լուզ` յերկրին Քանանացւոց. աւրհնեաց զիս.