Ծննդոց գրքի մեկնություն 5:25

Ա. Լոպուխին

Մաթուսալեհը հարյուր ութսունյոթը տարեկանին ծնեց Ղամեքին։ (Սինոդական թարգ․)[25]
   

   Մաթուսալեհը... ծնեց Ղամեքին... Կայենյանների սերնդաբանությունից մեզ արդեն հայտնի է, որ Ղամեք անունը նշանակում է «դաժանաբարո մարդ, պատերազմի և ոչնչացման այր»: Միայն դժվար է ճշգրտությամբ որոշել, թե ինչպես է սեթականների միտքը, ըստ երևույթին, իրենց ոչ համապատասխան այդպիսի խորհրդանշական անուն ստեղծել: Ամենայն հավանականությամբ, դրա մեջ պետք է տեսնել կայենականների ռազմական և աստվածամարտ ոգու հետքը, որ սկսելով այս սերնդից, շատ ուժեղ նկատվում է նաև սեթականների մեջ:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:
(Արարատ թարգ․) Եվ Մաթուսաղան ապրեց հարյուր ութսունյոթ տարի և ծնեց Ղամեքին:
(Գրաբար) Եւ եկեաց Մաթուսաղա ամս հարիւր ութսուն և եւթն, և ծնաւ զՂամէք։