Ծննդոց գրքի մեկնություն 5:30

Ա. Լոպուխին

30-32․ Նոյին ծնելուց հետո Ղամեքն ապրեց ևս հինգ հարյուր իննսուն տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր։ [30] Ղամեքը մեռավ՝ ապրելով յոթ հարյուր յոթանասունյոթ տարի։ Նոյը հինգ հարյուր տարեկանում  ծնեց երեք որդի. Սեմին, Քամին և Հաբեթին։ (Սինոդական թարգ․)

   

   Նոյը հինգ հարյուր տարեկանում ծնեց երեք որդի... Իր կյանքի մեծ մասը Նոյն ապրել է նախաջրհեղեղյան դարաշրջանում և դրա վերջում արդեն հասցրել էր երեք որդի ունենալ: Սակայն վերջիններիս գործունեությունը ծավալվում է հետջրհեղեղյան ժամանականշրջանում և պատմությանը համընթաց նրանց մասին ևս կխոսենք: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են Նոյի երեխաներն այլ նահապետների համեմատ այդքան ուշ ծնվել (Նոյն արդեն հինգ հարյուր տարեկան էր), ապա դրա լավագույն պատասխանը հետևյալ ենթադրությունն է՝ որպեսզի Նոյի երեխաները մինչ ջրհեղեղը իրենք էլ չհասցնեին դառնալ ծնողներ կամ չփչանային ու չբարոյազրկվեին այնքան, որ նրանք էլ բաժնեկից դառնային նախաստեղծ ողջ աշխարհի տխուր ճակատագրին:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
(Արարատ թարգ․) Եվ Ղամեքը Նոյին ծնելուց հետո ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
(Գրաբար) Եւ եկեաց Ղամէք յետ ծնանելոյ նորա զՆոյ՝ ամս հինգհարևր և վաթսուն և հինգ, և ծնաւ ուստերս և դստերս։