Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Բայց Հիսուս նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:21
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»:
Հիսուսն ասաց նրան. «Ե՛կ Իմ հետևից և թող, որ մեռածները թաղեն իրենց մեռելներին»:
Ոչ թե ծնողների պատիվն է արհամարհում Նա, Ով [նրանց հարգելու] օրենք սահմանեց և Ինքն էլ գործով կատարեց (Ելք 20։12, Հովհ. 19։26-27), այլ [այսպես ասաց], որպեսզի ցույց տար, որ երկնավորից առավել կարևոր բան չկա: [Կարելի է հասկանալ] և ա՛յլ կերպ. հայրդ անթաղ չի մնա, իսկ դու կյանքից մի՛ հեռացիր, որովհետև հորդ թաղելուց հետո կտակը պիտի ուսումնասիրես, ժառանգությունը բաժանես, նաև շատերը կգրգռեն քեզ հորդ տեղը զբաղեցնելու, և այսպես ալիքներն ալիքների վրա գալով՝ քեզ խաղաղության նավահանգստից կհեռացնեն: «Դու ե՛կ Իմ հետևից և թող, որ մեռածները թաղեն [իրենց] մեռելներին»:
Նաև ցույց է տալիս, որ ոչ նա էր մեռած, ոչ էլ նրա Հայրը, քանի որ անմահ է, ինչից երևում է, որ մեռածն անհավատ մեկն էր, իսկ թաղողները, թեպետ մարմնով կենդանի էին, բայց հոգով՝ մեռած՝ հանցանքների պատճառով: Նաև քանի որ մահվան վճիռ էր սահմանվել նրանց համար, մեռած էին համարվում: Ինչպես որ Ադամին ասվեց. «Այն օրը, որ ուտես, նույն օրը կմեռնես» (հմմտ. Ծննդ. 2։17), և թեպետ չմեռավ [նույն օրը], այլ ինը հարյուր երեսուն տարի հետո, սակայն ստույգ վճռի պատճառով մեռածի կարգավիճակում էր, այդպես էլ այստեղ է [Տերն] ասում. «Թող, որ մեռածները»՝ կամքով, «թաղեն մեռածին»՝ բնությամբ, և զորությամբ մեռածները թաղեն գործով մեռածին: Իսկ դու «ե՛կ Իմ հետևից»՝ մեռածներին կենդանացնելու. որովհետև որքա՛ն ավելի մեծ օգուտ կա անմահ Խոսքի քարոզության միջոցով մարդկանց մահվանից ազատելուց, քան մի մեռել թաղելուց և ոչինչ չշահելուց, քանի որ վայել չէ ձեռքը մաճին դնել և հետ նայել (Ղուկ. 9:62) և կարևոր ժամանակը դատարկ բանի վրա վատնել, մանավանդ երբ շատերը կան, որ կզբաղվեն դրանով: Սրանից սովորած լինելով՝ աշակերտները հետո ասացին. «Վայել չէ մեզ խոսքի [քարոզությունը] թողնել և սեղաններին սպասավորել» (Գործք 6։2)
Նաև՝ «ե՛կ Իմ հետևից» դեպի մահ և չարչարանք, խոնարհություն և հնազանդություն, որովհետև սա՛ է Քրիստոսի ճանապարհը, որով նաև՝ դեպի երկինք՝ դեպի կյանք ու անմահություն՝ ըստ այսմ. «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ ծառան կլինի» (Հովհ. 12։26), և՝ «Եթե Նրա չարչարանքներին հաղորդակից ենք, Նրա փառքին էլ հաղորդակից կդառնանք» (Հռոմ. 8։17):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:21
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:19

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: