Ա. Լոպուխին
16-17․ «Եվ երբ քերովբեները գնում էին, այդ ժամանակ անիվները նույնպես գնում էին նրանց կողքով, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որպեսզի բարձրանային երկրից, այդժամ նույնպես անիվները չէին հեռանում, այլ նրանց կողքին էին»։ [16] «Երբ նրանք (քերովբեները) կանգնում էին, մյուները (անիվներն) էլ էին կանգնում․ երբ նրանք (քերովբեները) բարձրանում էին, մյուները (անիվներն) էլ էին բարձրանում, որովհետև կենդանի էակների հոգի կար նրանց մեջ»։ (Սինոդական թարգ․)
Քերովբեները, սկսելով գետնից վեր բարձրանալ, մարգարեին հնարավորություն տվեցին նկատելու այն, ինչն ապշեցրել էր նրան նաև Քոբարում (Եզեկ․ 1:19-20)՝ անիվների և քերովբեների շարժումների ունեցած բացարձակապես աննյութական ներդաշնակության հարցում։ Քանի որ անիվներն ընթանում էին քերովբեների հետ սերտ համաձայնությամբ (16ա համար), ուստի հենց որ քերովբեները շարժեցին իրենց թևերը, անիվների կողմից նույնպես որոշակի շարժում տեղի ունեցավ (16բ համար)։ Մեկի և մյուսի միջև գոյություն ունեցող կապն արդեն իսկ այսպիսին էր. քանի դեռ քերովբեները հանգիստ կանգնած էին, անիվներն էլ էին կանգնում, հենց որ նրանք շարժվում էին, անիվներն էլ էին սկսում շարժվել: «Որովհետև կենդանիների հոգին նրանց մեջ էր» (Եզեկ․ 1:20-րդ համարի բացատրությունը)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Երբ քերովբէները գնում էին, անիւներն էլ էին ընթանում նրանց յետեւից, իսկ երբ քերովբէները իրենց թեւերը բարձրացնում էին՝ երկրից վերանալու համար, անիւները յետ չէին դառնում, որովհետեւ նրանց հետ էին:
(Արարատ թարգ․) Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։
(Գրաբար) Եւ ՚ի գնա՛լ քերովբէիցն, գնային և անիւքն զհետ նոցա. և յամբառնալ քերովբէիցն զթևս իւրեանց ՚ի վերանալն յերկրէ, ո՛չ դառնային յետս անիւքն. քանզի զհետ նոցա էին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: