Ա. Լոպուխին
«Արդ, ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. «Թեև Ես իսկ եմ նրանց հեռացրել ազգերի մեջ և թեև նրանց ցրել եմ երկրներում, բայց Ես նրանց համար մի փոքր սրբավայր պիտի դառնամ այն երկրներում, ուր նրանք գնացել են»»։ [16] (Սինոդական թարգ․)
«Երկրներ» - այս արտահայտության բացատրությունը տե՛ս 5։5-րդ համարի մեկնաբանության մեջ։
«Ես նրանց համար մի փոքր սրբավայր պիտի դառնամ» - Եզեկիելի համար սրբավայրը տաճարից որքան հեռու էր լինում, այնքան քիչ սրբություն էր պարունակում իր մեջ։ Այս սկզբունքի վրա է հիմնված մարգարեի կողմից ապագա Սուրբ Երկրի մասնաբաժանումը քահանաների, ղևտացիների, իշխանների և ժողովրդի միջև (48-րդ գլուխ): Ճշմարիտ է, նույնիսկ օտար երկրում էլ Յահվեն շարունակում էր մնալ Իսրայելի Աստվածը, սակայն գերության անմաքուր երկրում (հմմտ. 4։9 և այլ տեղիներ) Նա այլևս չէր կարող երկրպագվել լիարժեք պաշտամունքով, զոհաբերություններով և անհրաժեշտ այլ եղանակներով: Այսպիսով, մարգարեն, ըստ էության, չի վիճարկում գերության վերաբերյալ երուսաղեմցիների տեսակետը, համաձայն որի՝ գերությունը ներկայացվում է որպես Յահվեից հեռանալու ծանրագույն հետևանք, բայց արդեն իսկ հաջորդ համարում խոստանում է, որ գերյալները շուտով պիտի վերադառնան դեպի Սուրբ Երկիր, հետևաբար եբրայական կապող մասնիկն ավելի ճիշտ կլինի թարգմանել «և», քան թե «բայց» բառով։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց գցելու եմ ազգերի մէջ, սփռելու եմ ամբողջ երկրով մէկ: Մի փոքր ժամանակ սրբութիւն եմ լինելու նրանց մտած երկրում»:
(Արարատ թարգ․) Ուստի ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Թեև նրանց հեռացրել եմ ազգերի մեջ և թեև նրանց ցրել եմ երկրներում, բայց ես նրանց համար մի փոքր սրբարան պիտի դառնամ այն երկրներում, ուր գնացել են նրանք"։
(Գրաբար) Վասն այնորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, և ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. և եղէ՛ց նոցա փոքր մի ‘ի սրբութիւն ‘ի գաւառսն յոր մտանիցեն ‘ի նոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: