Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։18

Ա. Լոպուխին

«Եվ նրանք այնտեղ պիտի գան և նրանից պիտի հեռացնեն նրա բոլոր գարշելիություններն ու նրա բոլոր պղծությունները»։ [18] (Սինոդական թարգ․)
   

   Խոսքն այստեղ դարձյալ անցում է կատարում երրորդ դեմքի, քանի որ, իմիջիայլոց, սույն կանխատեսումն ավելի շատ վերաբերում էր հաջորդող սերնդին, քան թե ժամանակակից սերնդի ներկայացուցիչներին։ «Սուրբ Երկիր վերադառնալուց հետո առաջին քայլը կլինի ա՛յն ամենի վերացումը, ինչը կարող էր վնաս հասցնել երկրի անբծությանը՝ որպես Աստծո ճշմարիտ պաշտամունքն ապագայում իր վրա կրող երկիր, ասել է թե՝ առաջին քայլը պետք է լիներ կուռքերի և մեհյանների ոչնչացումը։ Այս ջանասեր խնամատարությունը, որը գործադրվում երկրի անարատության համար, երկի՛ր, որն այստեղ, ինչպես և 6-րդ գլխում, ներկայացվում է կարծես թե որպես պատասխանատու իր ներսում կատարված պղծությունների համար, խիստ բնորոշ է Եզեկիելի՝ անարատության և պաշտամունքի մասին ունեցած իդեալներին» (հմմտ․ Եզեկ․ 39։11-16, Կրեչմար)։ Եվ իսկապես որ, գերությունից հետո հրեաներն անվերադարձորեն հրաժարվեցին կռապաշտությունից։ Սակայն կռապաշտության ամեն տեսակի հետքի ոչնչացումից զատ գերությունից վերադարձածներն իրենց սեփական ուժերով ոչինչ չեն կարող անել. մնացած ամեն բան, այսինքն՝ ներքին վերածնունդը, Յահվեի անելիքն է (տե՛ս 19-րդ համարը), սակայն Կրեչմարն այստեղ խոսում է Եզեկիելի ուենցած հոգեփրկչակար գործունեության դժվարին փորձառության մասին։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նրանք մտնելու են այնտեղ, վերացնելու են այնտեղի բոլոր գարշելի կուռքերը, ինչպէս նաեւ բոլոր անօրէնութիւնները նրա միջից:
(Արարատ թարգ․) Նրանք այնտեղ պիտի մտնեն և նրանից պիտի հեռացնեն նրա բոլոր գարշելի կուռքերն ու նրա բոլոր պիղծ պատկերները։
(Գրաբար) Եւ մտցեն անդր, և բարձցեն զամենայն գարշելիս նորա, և զամենայն զանօրէնութիւնս նորա ‘ի նմանէ: