Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ասում է. «Մարգարեական այն տեսիլքը, որ նա տեսավ, կիրականանա շատ օրեր անց, և նա հեռու ժամանակների համար է մարգարեանում»»։ [27] (Սինոդական թարգ․)
Մարգարեություների իրականացման անմիջական մերձավորությունը։ Այս խոսքն արդեն այլևս չպետք է ուղղված լինի երուսաղեմացիներին, այլ մարգարեի ազգակիցներին (որոնց մեջ նույնպես կային սուտ մարգարեներ (Երեմ․ 29։8, Եզեկ․ 13-րդ գլուխ) Այստեղ, ինչպես և այն պարագայում էր, Եզեկիելի քարոզը հանդիպում է անլուրջ վերաբերմունքի և անըմբռնողության, սակայն այն ակնհայտ ծաղրը, որն առկա էր 22-րդ համարում, այստեղ արդեն բացակայում է։ Ունկնդիրներն իրենք իրենց հանգստացնում են միայն մարգարեության հեռու լինելու իրողությամբ, քանի որ այդ դեպքում այդ մարգարեությունը, նրանց վրա չանդրադառնալով, իրական գոյություն չէր կարող ունենալ նրանց համար: Անորոշ դերանունով արտահայտված անձը («նա»), ում կանխասած մարգարեությունը լուրջ ընդունելություն չի գտնում, ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ Եզեկիելը:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունը՝ դառնացնողների տունն ասում է. «Դրա՝ Եզեկիէլի տեսած տեսիլքը, ինչ որ դա մարգարէանում է, բազմաթիւ օրեր յետոյ, հեռաւոր ժամանակներում է կատարուելու»:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ասում է. Այն տեսիլքը, որ նա տեսնում է, հեռավոր օրերի համար է, և նա հեռու ժամանակների համար է մարգարեանում։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ ահաւադիկ տունդ Իսրայէլի տուն դառնացողաց ասեն. Տեսիլդ զոր տեսանէ՛ դա՝ յաւուրս բազումս և 'ի ժամանակս հեռաւորս լինելոց է այդ զոր դա՛յդ մարգարէանայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: