Ա. Լոպուխին
«Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Եթե նույնիսկ Իմ չորս ամենածանր պատիժները՝ սուրը, սովը, գիշատիչ գազաններն ու ժանտախտի համաճարակը, բերեմ Երուսաղեմի վրա, որպեսզի նրա մեջ ոչնչացնեմ մարդկանց ու անասուններին»»։ [21] (Սինոդական թարգ․)
«Որովհետև» - հրեական «աֆ-կի» շաղկապը կարող է նշանակել նաև «չնայած», «այնուամենայնիվ», «սակայն», որոնք այստեղ էլ ավելի են պատշաճում։ Իսկ այնուհետև խոսվում է վերոնշյալ կանոնից բացառությունների մասին:
«Եթե նույնիսկ Իմ չորս ամենածանր պատիժները․․․» - Աստված Երուսաղեմի դեմ է ուղարկում ոչ թե թվարկված պատուհասներից մեկը կամ մյուսը, այլ բոլորը միաժամանակ։ Պատիժների քառյակ թվի վերաբերյալ տե՛ս 5։2-րդ համարի բացատրությունը։ Այստեղ առաջինը հիշատակվում է «սուր»-ը (և ոչ թե «սով»-ը, ինչպես 13-րդ համարում էր), քանի որ Երուսաղեմի հետ հենց այդպես էր տեղի ունեցել. քաղաքի աղետները սկսվեցին պաշարումից:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Եթէ Երուսաղէմի վրայ նոյնիսկ չորս սաստիկ վրէժներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու համաճարակը՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, -
(Արարատ թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Եթէ Երուսաղէմի վրայ նոյնիսկ չորս սաստիկ վրէժներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու համաճարակը՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, -
(Գրաբար) Այսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր, և զսով, և զգազանս չարս, և զմահ 'ի վերայ Երուսաղեմի, սատակե՛լ 'ի նմանէ զմարդ և զանասուն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: