Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։6

Ա. Լոպուխին

«Եվ Ես անցա քո կողքով, և տեսա քեզ քո արյան մեջ թավալվելիս, ու քեզ ասացի. «Քո արյան մեջ ապրի՛ր»։ Այդպես, Ես քեզ ասացի. «Քո արյան մեջ ապրի՛ր»»։ [6] (Սինոդական թարգ․)
   
   Կարծես թե պատահաբար և որովհետև այնպես էր ստացվել, որ Աստված գնաց այդ վայրը, այդ պատճառով էլ Նա գտավ Իսրայելին։ Այս պատկերը, որը մարդանմանության տարրեր է պարունակում, փոխանցում է այն գաղափարը, որ Աստված բացարձակապես այս ժողովրդի կարիքը չուներ (ի հեճուկս տարածված այն ժողովրդական կարծիքի, համաձայն որի՝ Աստծո փառքն անբաժանելի էր Իսրայելի ճակատագրից) և որևէ մի պատճառ չկար՝ նրան փնտրելու համար:

   «Քո արյան մեջ» - պորտալարը չկտրելու պատճառով տեղի է ունենում արյունահոսություն, որը կործանարար էր դեռևս նոր լույս աշխարհ եկած կյանքի համար։

   «Քո արյան մեջ ապրի՛ր» - ապրի՛ր, չնայած որ առկա է արյունահոսություն։ Աստվածային «ապրի՛ր» կոչը լիովին հակադրվում է երեխայի ծնողների մտադրությանը: Արտահայտությունը երկիցս կրկնելը ցույց է տալիս Աստծո այս գործի մեծափառությունը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) մօտովդ անցայ ու քեզ արեան մէջ թաթախուած տեսայ: Ասացի քեզ՝ Կենդանացի՛ր արեանդ միջից. կեանքդ արիւնից է:
(Արարատ թարգ․) Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։ Այո՛, քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։
(Գրաբար) անցի՛ առ քև, և տեսի արեամբ թաթաւեալ. և ասացի զքեզ. Կենդանասջի՛ր յարենէ քումմէ, կ կեանք քո յարենէ բազմասջի՛ր.