Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։19

Ա. Լոպուխին

«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ Ես. Իմ երդումը, որը նա անարգեց, և Իմ ուխտը, որը նա դրժեց, Ես նրա գլխով պիտի տամ»։ [19] (Սինոդական թարգ․)
   

   Նաբուգոդոնոսորի նկատմամբ Սեդեկիայի անհավատարմությունը հանցավոր բնույթ ուներ հատկապես այն պատճառով, որ այդ դավաճանությունն ուղեկցվում էր Աստծո անունով տրված երդման դրժումով։ Այս երդմամբ պայմանավորված՝ Սեդեկիայի և Նաբուգոդոնոսորի միջև կնքված դաշինքը համարվում էր միություն Աստծո հետ։ (սլավոներենում՝ «ուխտ»): Յահվեի ամենասուրբ անվանը հասցված այս վիրավորանքի համար էլ Սեդեկիան խստորեն պիտի պատժվի։ Հետևաբար, «Սեդեկիայի գործած մեղքի վերաբերյալ Եզեկիելի տեսակետը ավելի շատ կրոնական էր, քան թե՝ բարոյական» (Բերթոլետ):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Այս մասին ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Վկայ եմ ես, -ասում է Ամենակալ Տէրը, - ըստ իմ ուխտի, որ դրժել է, եւ ըստ իմ երդման, որ անարգել է, հատուցել եմ տալու նրան:
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ ես. իմ երդումը, որ նա անարգեց, և իմ ուխտը, որ նա դրժեց, նրա գլխով պիտի տամ։
(Գրաբար) Վասն այսորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Կենդանի՛ եմ ես ասէ Ադովնայի Տէր՝ եթէ ոչ ըստ ուխտին իմում զորով ա՛նց, և ըստ երդմանն իմոյ զոր անարգեաց, հատուցից 'ի գլո՛ւխ նորա: