Ա. Լոպուխին
«Ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե նա հաջողություն կունենա. դրան արմատախիլ չե՞ն անի, և չե՞ն կտրի նրա պտուղները, որպեսզի այն չորանա․ նրանից բուսած բոլոր մատղաշ ճյուղերը կչորանան։ Եվ առանց մեծ ուժի ու առանց մեծաթիվ մարդկանց այն արմատախիլ կարվի»»։ [9] (Սինոդական թարգ․)
«Մի՞թե նա հաջողություն կունենա» - հարցադրումը հնչում է ժխտումը հաստատելու համար՝ որպես նշան խնդրո առարկա հարցի վերաբերյալ համոզմունքի կատարյալ անսասանության և ակնհայտության։
«Դրան արմատախիլ չե՞ն անի, և չե՞ն կտրի նրա պտուղները» - գործողությունները դիտարկելի են հակառակ հերթականությամբ։ Պտուղները կտրելը խորհրդանշում է Երուսաղեմի թալանը, արմատախիլ արվելը՝ քաղաքի այրումը։
«Մատղաշ ճյուղերը» - թագավորության այլ քաղաքներն ու տարածաշրջանները։
«Եվ առանց մեծ ուժի» - Նաբուգոդոնոսորը կարիք չուներ իր ամբողջ զորքն ուղղել դեպի Երուսաղեմ։ Սլավոներենում՝ «առանց մեծ բազկի էլ»։ Հունարենում այդ «էլ» մասնիկը բացակայում է։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այս մասին ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Արդեօք որթատունկն ուռճանալո՞ւ է: Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են, ու նրա ոստերը՝ չորանալու: Ո՛չ մեծ բազուկ է պէտք գալու եւ ո՛չ էլ շատ մարդ՝ ձեռք գցելու եւ այն արմատախիլ անելու համար:
(Արարատ թարգ․) Ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե նա կուռճանա. նա դրան արմատախիլ կանի. նրա պտուղը կթափվի ու կչորանա, ու նրա բուսած բոլոր տերևները կչորանան. առանց ուժեղ բազկի և մեծաթիվ մարդկանց այն արմատախիլ կլինի։
(Գրաբար) Վասն այսորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եթէ իցէ աջողեսցի. ոչ ապաքէն արմատք փափկութեան նորա, և պտուղ նորա նեխեսցին. և չորասցին ամենայն շառաւիղք նորա. և ո՛չ բազկաւ մեծաւ՝ և ո՛չ ազգաւ բազմաւ՝ բուռն հարկանել և խլե՛լ զնա յարմատոց իւրոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: