Ա. Լոպուխին
«Կենդանի եմ Ես, - ասում է Տեր Աստված, - այս առածն այլևս չպիտի ասեն Իսրայելում»։[3] (Սինոդական թարգ․)
«Կենդանի եմ Ես» - երդումը վկայում է խնդրո առարկա նյութի կարևորության մասին․ խոսքն Աստծո անվան հեղինակության մասին է։
«Այս առածն այլևս չպիտի ասեն Իսրայելում» - Աստված Իր գործադրած դատաստաններով կհամոզի աշխարհը կառավարելու հարցում Իր արդարացիության մեջ: Երեմիա մարգարեն խոստանում է, որ այս առածը կդադարի գոյություն ունենալուց միայն Նոր Ուխտի օրերին (Երեմ․ 31:29, 31):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - Իսրայէլում այդ առածն այլեւս չի ասուելու,
(Արարատ թարգ․) «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այս առածն այլևս չպիտի ասեք Իսրայելում։
(Գրաբար) Կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ լինիցի առակդ այդ որ ասի ‘ի մէջ Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: