Ա. Լոպուխին
«Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնցով դուք մեղանչեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստեղծեք. և ինչո՞ւ դուք պիտի մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն»։ [31] (Սինոդական թարգ․)
«Նոր սիրտ և նոր հոգի» - տե՛ս 21:19-րդ համարի բացատրությունը, չնայած որ այնտեղ, ինչպես և 36:26-րդ համարում, Աստված Ինքն է ստեղծում դրանք։ Սույն հատվածը ցույց է տալիս, որ այդ ամենը տեղի չի ունենում առանց մարդու մասնակցության, ավելին, մարդ մասնակցում է նույնքան ակտիվորեն, որքան Ինքը՝ Աստված: «Որպեսզի ամբարշտությունը ձեզ համար գայթակղություն չդառնա» - սլավոներենում՝ «տանջանք չդառնա»։ Այստեղ խոսքը կործանման մասին է։ Ասել է թե՝ «Եթե դարձի գաք, ապա ձեր բոլոր նախկին մեղքերը անկարող կլինեն ձեզ ոչնչացնելու»։
«Ինչո՞ւ դուք պիտի մեռնեք» - հմմտ․ Երեմ․ 27։13։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Դէ՛ն նետեցէք ձեզնից ձեր բոլոր ամբարշտութիւնները, որ կատարել էք իմ հանդէպ. ձեր մէջ նոր սիրտ ու նոր հոգի դրէք, կատարեցէ՛ք իմ բոլոր պատուիրանները: Ինչո՞ւ մեռնես, ո՛վ տունդ Իսրայէլի, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։
(Գրաբար) Ընկեցէ՛ք յանձանց ձերոց զամենայն ամպարշտութիւնս ձեր զոր ամպարշտեցայք յիս. և արարէ՛ք ձեզ սիրտ՝ նոր, և ոգի՛ նոր. և արարէ՛ք զամենայն զպատուիրանս իմ. և ընդէ՞ր մեռանիք տունդ Իսրայէլի, ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: