Ա. Լոպուխին
«Իսկ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- յուրաքանչյուրդ գնացե՛ք ձեր կուռքերի մոտ և ծառայե՛ք նրանց, եթե Ինձ չեք լսում, բայց այլևս մի՛ պղծեք Իմ սուրբ անունը ձեր ընծաներով և ձեր կուռքերով»։ [39] (Սինոդական թարգ․)
«Յուրաքանչյուրդ գնացե՛ք ձեր կուռքերի մոտ» - այստեղ կիրառվում է հեգնանքի ժանրի գեղարվեստական արտահայտչամիջոցը։ Իսրայելն այժմ կարող է զվարճանալ իր կուռքերով այնքան, որքան ցանկանում է. միշտ չէ, որ այդպես է լինելու, քանի որ մոտ է այն օրը, երբ Իսրայելը միայն Յահվեին է ծառայելու։
«Բայց այլևս մի՛ պղծեք Իմ սուրբ անունը ձեր ընծաներով և ձեր կուռքերով» - ասել է թե՝ միաժամանակ թե՛ կուռքերին և թե՛ Ինձ մի ծառայեք, քանի որ դա Ինձ համար նույնիսկ էլ ավելի վիրավորական է, քան եթե դուք զուտ կռապաշտության մեջ լինեք:
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայէլի, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. նախ իւրաքանչիւրդ մի կո՛ղմ նետեցէք ձեր ընթացքը, ապա եւ լսեցէ՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծէք ձեր նուէրներով, ձեր վարք ու բարքով,
(Արարատ թարգ․) Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։
(Գրաբար) Եւ դուք տունդ Իսրայէլի՝ ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Նախ՝ 'ի բա՛ց ընկեցէք զիւրաքանչիւր զգնացս ձեր. և ապա թէ լսիցէք ինձ, և զանուն իմ սուրբ ո՛չ պղծիցէք պատարագօք ձերովք՝ և գնացիւք ձերովք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: