Ա. Լոպուխին
«Իմ սրբությունները դու չես հարգում և Իմ շաբաթները խախտում ես»։ [8] (Սինոդական թարգ․)
Զուտ կրոնական արատներից մատնանշվում են նախևառաջ ընդհանուր բնույթ ունեցողները, այն է՝ սուրբ վայրերի և ժամանակների հանդեպ անհարգալից վերաբերմունքը։ Եզեկիելի մարգարեության մեջ «սրբություններ» անվան տակ հիմնականում նկատի է առնվում տաճարը և տաճարի հետ մեկտեղ՝ այն ամենը, ինչ կատարվում է այդ տաճարի ներսում:
«Չես հարգում» - ծիսակատարությունները ոչ ճշգրիտ կերպով կատարելով, ինչպես օրինակ՝ անօրինական զոհաբերություններ մատուցելը կամ սնահավատության ու կռապաշտական պաշտամունքի մեջ թաթախվելը։
«Շաբաթները» - սա թլփատությունից էլ ավելի հին պատվիրան էր և, հետևաբար, պակաս կարևոր չէր, չնայած որ ավելի քիչ էր ուշադրության արժանանում (ուշագրավ է, որ ոչ մի մարգարե հրեա ժողովրդին չի դատապարտում թլփատության օրենքը չպահելու համար), ինչի համար Եզեկիելը մեկ անգամ չէ, որ բողոքի ձայն է բարձրացնում (20:13-րդ համար և այլ տեղիներ):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 22:6
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) սրբութիւններս արհամարհում էին ու շաբաթներս պղծում քո մէջ:
(Արարատ թարգ․) Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։
(Գրաբար) զսրբութիւնս իմ արհամարհէին, և զշաբաթս իմ պղծէին ‘ի քեզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: