Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։24

Ա. Լոպուխին

«Եվ նրանք պիտի գան քո դեմ զենքերով, ձիերով և մարտակառքերով ու ժողովրդի բազմությամբ, և ամեն կողմից պիտի շրջապատեն քեզ զրահներով, վահաններով ու սաղավարտներով, և քեզ պիտի հանձնեմ նրանց՝ դատաստանի համար, և պիտի դատեն քեզ իրենց դատաստանով»։[24] (Սինոդական թարգ․)
   
    «Զենքերով» - սա եբրայերեն «գօցեն» բառի նախընտրելի թարգմանությունն է։ Նմանահունչ թալմուդական բառը նշանակում է «խուրձ», «կույտ»: Յոթանասնից թարգմանությունը տարընթերցել է «ցաֆոն»՝ «հյուսիսից»:

   «Ձիերով և մարտակառքերով» - որոնք այնքա՜ն սարսափելի էին հրեաների համար, որոնք ձիեր և մարտակառքեր չունեին ու մեծ հիացմունքով էին վերաբերվում պատերազմական այդ առավելություններին (6-րդ, 12-րդ համարներ):

   «Պիտի դատեն քեզ իրենց դատաստանով» - համաձայն իրենց բարբարոսական օրենքների՝ կիրառելով այնպիսի դաժանագույն պատիժներ, որոնք նկարագրվում են հաջորդ համարում:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Բոլորն էլ քեզ վրայ են գալու հիւսիսից, ազգերի մի բազմութիւն՝ կառքերով ու անիւներով, սաղաւարտաւորներ ու վահանաւորներ: Շուրջդ պահակներ են դնելու: Քեզ դատելու եմ նրանց առաջ, եւ նրանք վրէժ են լուծելու քեզնից իրենց դատաստանով:
(Արարատ թարգ․) Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։
(Գրաբար) Ամենեքին եկեսցեն ‘ի վերայ քո ‘ի հիւսւսոյ. կառք և անիւք ազգաց բազմութեան, սաղաւարտաւորք և վահանաւորք. և արկցեն շուրջ զքև պահ. և տաց առաջի երեսաց նոցա դատաստանս, և խնդրեսցեն ‘ի քէն վրէժս դատաստանօք իւրեանց։