Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։48

Ա. Լոպուխին

48-49. Այդպիսով այս երկրի վրա վերջ պիտի դնեմ անառակությանը, ու բոլոր կանայք դաս պիտի քաղեն, և ձեզ նման ամոթալի բաներ չեն անի»։ [48] Եվ ձեզ վրա պիտի դնեն ձեր անառակությունը, և պիտի կրեք մեղքերի պատիժը ձեր կուռքերի հետ, ու պիտի գիտենաք, որ Ես եմ Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
   
   Պատիժը նախազգուշացնող օրինակ է լինելու ամողջ աշխարհի համար («բոլոր կանայք» - ասել է թե՝ բոլոր ժողովուրդները), հենց և այդ երկու կանայք, պատիժը կրելով, կհասնեն Աստծո ճշմարիտ ճանաչողությանը:

   «Այս երկրի վրա» - որը պղծված ու ծանրացած է Օղոլայի ու Օղոլիբայի վարքուբարքի պատճառով։

   «Դաս պիտի քաղեն» - հետևաբար, ըստ մարգարեի տեսակետի, հեթանոսները նույնպես կարող են առաքինի լինել իրենց տեսակի մեջ (հմմտ. 45-րդ, 16։41-րդ համարներ)։
--------------------------------
[48](Էջմիածին թարգ․) Ամբարշտութիւնը վերացնելու եմ երկրից, եւ բոլոր կանայք խրատուելու են ու այլեւս չեն հետեւելու սրանց ամբարշտութեան:
(Արարատ թարգ․) Եվ ամբոխը նրանց պիտի քարկոծի ու նրանց կոտորի իրենց սրերով, նրանց որդիներին ու դուստրերին սպանի և նրանց տները կրակով այրի։
(Գրաբար)