Ա. Լոպուխին
«Եվ քեզ մերկ ապառաժ պիտի դարձնեմ, ուռկան փռելու տեղ պիտի դառնաս, այլևս չպիտի կառուցվես, որովհետև Ես՝ Տերս, ասացի դա», - ասում է Տեր Աստված»։ [14] (Սինոդական թարգ․)
Առաջին բաժնի վերջում կրկնվում է այդ բաժնի սկիզբը (տե՛ս 4-րդ և 5-րդ համարներ)։
«Այլևս չպիտի կառուցվես» - ներկայումս մայրցամաքային Տյուրոսից ոչ մի հետք անգամ չի մնացել, բայց Տյուրոս կղզուց մնացել են ավերակներ, որոնք պահպանվել են խաչակիրների և սարացիների ժամանակներից, որոնք և վերջնականապես ավերել են Տյուրոսը: Բայց Հերոնիմոս Երանելու ժամանակներում Տյուրոսը դեռևս շատ հարուստ և ծաղկուն քաղաք էր և Հերոնիմոս Երանելին այս հատվածի վերաբերյալ իր մեկնության մեջ հերքում է մարգարեության իրականացման առթիվ հակասությունը՝ այն ենթադրությունն առաջ քաշելով, որ Եզեկիելը, ինչպես և Եսային՝ 23-րդ գլխում (տե՛ս 17-րդ համարը), խոսում է միայն այն մասին, որ Տյուրոսն այլևս ազգերի թագուհին չի լինելու։ Միևնույն ժամանակ Հերոնիմոս Երանելին նշում է, որ, ըստ մյուս մեկնիչների տեսակետի, սույն մարգարեությունը վերաբերում է վերջին ժամանակներին: Իսկապես որ, մարգարեն չի ասում, թե Տյուրոսը կործանվելու է հենց Նաբուգոդոնոսորի կողմից. Եզեկիելի համար գործող կերպարն Աստված է, Որին և, հետևաբար, վերապահված է Տյուրոսի վերջնական կործանումը։ Տյուրոսի հեռակա վախճանի մասին պատկերացումները մարգարեի աչքին այնքան պարզ չէին երևում, որքան ավելի մոտ ժամանակների դեպքերը, քանի որ մարգարեական խորաթափանց հայացքը նույնպես չի կարող չունենալ իր սահմանները:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Քեզ լերկ ժայռաստանի եմ վերածելու, եւ լինելու ես ուռկաններ գցելու տեղ: Այլեւս չես վերաշինուելու, որովհետեւ ես խօսեցի», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Ես քեզ չոր ապառաժ պիտի դարձնեմ, ուռկան փռելու տեղ պիտի դառնաս, այլևս չպիտի կառուցվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ արարից զքեզ յապառաժ, և եղիցիս ‘ի ձգա՛նս ուռկանաց. և մի՛ ևս շինեսցիս. զի ես խօսեցայ՝ ասէ Ադովնայի Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: