Ա. Լոպուխին
«Նրանք վաճառականություն էին անում քեզ հետ թանկարժեք հագուստներով, մետաքսե և նախշազարդ կտորներով, որոնք նրանք քո շուկաներ էին բերում մայրիից պատրաստված և լավ փաթեթավորված թանկարժեք արկղերով»։ [24] (Սինոդական թարգ․)
Համարը լեցուն է անհայտ բառերով։
«Թանկարժեք հագուստներով» - առաջին բառը պետք է որ լինի եբրայեցերեն «մակլուլ» բառի ենթադրյալ թարգմանությունը։ Այդ բառը նշանակում է՝ «կատարելություն», գեղեցկություն։ Գրեթե նույն բառը 29:12-րդ համարում նշանակում է պատկանելություն ասորեստանցիներին՝ առանձնահատուկ և գեղեցիկ կերպով։ Երկրորդ բառը («հագուստներով») ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերենում եզակի կիրառություն ունեցող «գելոմ» բառի, որին, համաձայն Թարգումի, տրվում է «թիկնոց», «ծածկոց» նշանակությունը։ Բառը նմանահունչ է պարսկերեն «խլամտա» և բաբելոնական «գուլինու» բառերի հետ։ Սեննարական թիկնոցները հայտնի էին դեռևս Հեսու Նավեի օրոք (7:21): Վուլգաթայում՝ «involucra» - ծածկոցներ.
«Մետաքսե և նախշազարդ կտորներով» - այստեղ կիրառված են եբրայեցերեն «թեքելեթ» և «ռիքմա» բառերը․ տե՛ս Եզեկիելի 16:10-րդ համարի բացատրությունը։ Սլավոներենում թվարկված չորս հասկացությունների փոխարեն առկա են միայն 2-ը՝ «կապտավուն և ալ»՝ կապույտ և վառ մանուշակագույն։ Իսկ հունարենում առկա է միայն մեկը՝ «uakinqon» - հակինթ կամ նրա ունեցած մանուշակագույն գույնը:
«Թանկարժեք արկղերով» - երկրորդ բառը ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերեն «գենեզ» բառի, որին Եսթերի 3։9-րդ համարում տրվում է «գանձարան» նշանակությունը։ Սլավոներենում թե՛ այստեղ, թե՛ Եսթերի գրքում այդ բառը թարգմանվում է՝ «գանձեր»։ Վուլգաթայում նույնպես՝ «gaza»։ Եբրայեցերեն տեքստի կառուցվածքն այստեղ տեղիք է տալիս մտածելու առևտրի ենթակա նոր ապրանքի մասին, որը չէր կարող լինել գեթ «արկղեր՝ ապրանքների համար», քանի որ այդպիսի արկղերն ամենևին էլ «թանկարժեք» չեն լինում։ Ըստ պարսկական և եթովպական արմատների՝ բառին տրվում է «գորգեր», «ծածկոցները» իմաստը, ապրանքներ, որոնք վարագույրների և վրանի պարագաներ էին և որոնցով հայտնի էր Բաբելոնը (Mov. 262)։
«Թանկարժեք» - եբրայեցերենում (եզակի կիրառություն ունեցող բառ է)՝ «բերոմիմ», ասորերենում՝ «բուրրումու» - բազմաշերտ, խայտաբղետ։ Սլավոներենում՝ «ընտրյալ» -
«Մայրիից պատրաստված» հմմտ․ «և լավ փաթեթավորված - փյունիկեցիները պարաններ էին պատրաստում ճերմակ կտավից (Herod. VII, 25, 34 և այլն), սակայն արևելքում, ըստ Պլինիոսի վկայության (XIII, 4, 7), պատրաստում էին արմավենու տերևների և պապիրուսի լավագույն մանրաթելերից։ Տյուրոսին մեծ քանակությամբ պարաններ և չվաններ էին հարկավոր իր նավերի համար։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Մաքլիմի ու Գալիմի վրայով քեզ ապրանքներ են բերել՝ կարմիր ու կապուտակ պարեգօտ, երփներանգ նարօտներ, պարաններով հակաւորուած ընտիր գանձեր:
(Արարատ թարգ․) Նրանք քեզ հետ քո վաճառանոցներում առևտուր էին անում շքեղ կերպասներով, կապուտակ և ասեղնագործ վերարկուներով, երփներանգ մանածներով, հյուսած չվաններով և եղևնափայտե սնդուկներով։
(Գրաբար) ոք բերեն քեզ վաճառս ընդ Մաքղիմ, և ընդ Գալիմ՝ հիր, կ կարմիր, և կապուտակ, և երփն երփն նարօտուց. և գանձս ընտիրս վանդակեալս չուանօք․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: