Ա. Լոպուխին
«Թարսիսի նավերը քո քարավաններն էին քո առևտրի մեջ, և դու հարուստ ու շատ փառավոր դարձար ծովերի մեջ»։[25] (Սինոդական թարգ․)
«Թարսիսի նավերը» - չնայած որ Տյուրոսի՝ Թարսիսի հետ առևտրի մասին հիշատակվում էր դեռևս 12-րդ համարում, սակայն այստեղ Թարսիսը ծառայում է միայն որպես մակդիր՝ նավերի համար՝ բացահայտելով նրանց նավարկության շրջանակը։ Սլավոներենում՝ «Կարխիդնստիի»։ Տյուրոսն ուներ այնպիսի նշանակության նավեր, ինչպիսիք ուղտերն էին՝ քարավանի կազմում։
«Քարավանները» - սա ենթադրյալ նշանակությունն է եբրայեցերեն «շարոտ» բառի, որը Վուլգաթան թարգմանում է «principes», սլավոներենում՝ «վաճառականներ», իսկ Թարգումն այն բայ է համարում՝ «բերեցին» թարգմանությամբ:
«Քո առևտրի մեջ» - սլավոներենում՝ «քո դաշնակիցների բազմության մեջ», այսինքն՝ բազմաթիվ առևտրային դաշնակիցների շարքում։
«Եվ դու հարուստ ու շատ փառավոր դարձար ծովերի մեջ» - սլավոներենում ավելի ստույգ՝ «և դու լցվել ու շատ ծանրացել էիր ծովերի սրտերում»։ Ամենահավանական իմաստով՝ այստեղ նկատի են առնվում նավերի ծանր բեռները։ Խոսքի ընթացքը վերադառնում է դեռևս 9-րդ համարում ավարտված համեմատությանը, որում Տյուրոսը զուգորդվում էր նավի հետ։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Քո ուժեղ նոճէ նաւերով (նաւեր վաճառականութեան), որոնցով կատարւում էր քո առեւտուրը, քո հակերի հարստութեամբ լցուեցիր դու, սաստիկ ծանրացար:
(Արարատ թարգ․) Քո առևտրի համար Թարսիսի նավերը նավարկում էին քո ապրանքներով, ուստի դու լցվեցիր և ծանրորեն բեռնավորվեցիր ծովի սրտում։
(Գրաբար) ի նաւս նոճիս, որովք էր վաճառն քո. նաւք 'ի բազմութեան վաճառաց քոց, և' ի յաճախութենէ աղխամաղխի քոյ, լցա՛ր ծանրացար յոյժ։ 'Ի սիրտ ծովու:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: