Ա. Լոպուխին
«Կղզիների բոլոր բնակիչներն սարսափեցին քեզ վրա, և նրանց թագավորները դողացին, այլայլվեցին նրանց դեմքերը»։ [35] (Սինոդական թարգ․)
Տյուրոսի կործանումը հատկապես սարսափելի էր լինելու նրա հետ առևտուր անող և նրան լավ ճանաչող «կղզիների» համար, որոնք շատ բան պետք է կորցնեին այդ արհավիրքի պատճառով։ Դրա հետևանքով էլ նույնիսկ նրանց «թագավորների դեմքերն այլայլվեցին»։ Բառացիորեն՝ «նրանց դեմքերը ճմլվեցին», սլավոներենում՝ «նրանց դեմքերն արցունքոտվեցին»։
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, եւ նրանց թագաւորները խիստ զարհուրեցին, երեսներն արցունքով ողողեցին քեզ համար.
(Արարատ թարգ․) Ամենայն բնակիչք կղզեաց տրտմեցան 'ի վերայ քո. և թագաւորք նոցա զարհուրելով զարհուրեցան. և հեղին արտասուք զերեսօք իւրեանց 'ի վերայ քո:
(Գրաբար) և աղաղակեսցեն 'ի վերայ քո, և փոխեսցեն զձայնս իւրեանց. գուժեսցին դառնապէս, հող 'ի գլո՛ւխ լիցին,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: