Եզեկիելի մարգարեության մեկնություն 30։1

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
   

   Երկու խոսք ընդդեմ Եգիպտոսի։ Դրանցից առաջինում՝ 1-19-րդ համարներում, որ հանդիսանում է 29։1-16-րդ համարների շարունակությունը, Եգիպտոսի կործանումը կանխատեսվում է ավելի առանձնաբար և ավելի մասնավոր կերպով՝ առ ի համեմատություն այդ խոսքի։ Այսպես՝ նկարագրվում է Եգիպտոսի խայտաբղետ զորքը, եգիպտական ​​ժողովուրդների կործանումը և առաջին անգամ հիշատակվում է, թե ով է Եգիպտոսի վրա պատիժն իրականացնողը։ Երկրորդ խոսքը, որ տեղ է գտել 20-26-րդ համարներում, արտասանվել է, հավանաբար, այն ժամանակ, երբ եգիպտական ​​բանակը, շարժվելով դեպի պաշարված Երուսաղեմ՝ այն փրկելու համար, հետ է մղվում քաղդեացիների կողմից (հմմտ․ Երեմ. 37:5 և այլն, 34:21 և այլն)։ Մարգարեն այդ ձախողման մեջ տեսնում է Նաբուգոդոնոսորի ձեռքով Եգիպտոսի մոտալուտ կործանման կանխանշանը։

   «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ» - ժամանակագրական թվագրության բացակայությունը որոշ մեկնաբանների ստիպում է այստեղ հասկանալ 29:17-րդ համարում հիշատակված տարեթիվը, որի դեպքում այս ելույթը կլիներ Եզեկիել մարգարեի վերջին խոսքը (2-րդ և 3-րդ համարները կարող են հնչել այդպես), սակայն 29:17-21-րդ համարների խոսքն ակնհայտորեն հավելադրում է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ ասէ.