Ա. Լոպուխին
10-14. «Դրա համար այսպես ասաց Տեր Աստված. «Որովհետև դու բարձրացավ հասակով և քո գագաթը դրեցիր հաստ ոստերի մեջ, ու նրա սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ»»։ [10] «Ուստի Ես էլ նրան տվեցի ազգերի տիրակալների ձեռքը. նա նրա հետ վարվեց այնպես, ինչպես անհրաժեշտ է․ նրա անօրենության պատճառով Ես մերժեցի նրան»։ «Եվ օտարազգիները՝ ազգերի միջից ամենադաժանները, կտրեցին այն ու նրան դեն գցեցին լեռների վրա, և բոլոր հովիտներում ընկան նրա ճյուղերը, ու նրա ոստերը կոտրատված ընկան երկրի բոլոր հեղեղատներում, և նրա ստվերից հեռացան երկրի բոլոր ժողովուրդներն ու լքեցին նրան»։ «Նրա բեկորների վրա տեղավորվեցին երկնքի բոլոր թռչունները, և նրա ոստերի մեջ՝ դաշտային բոլոր գազանները»։ «Դա այն բանի համար, որպեսզի ջրերի շուրջ եղող ոչ մի ծառ չպարծենա իր բարձր հասակով, և որպեսզի իրենց գագաթները չբարձրացնեն հաստ ոստերի միջից, ու որպեսզի դրանց չվերագրեն իրենց բարձրությունն ա՛յն ծառերը, որոնք ջուր են խմում․ որովհետև նրանք բոլորը դատապարտվելու են մահվան՝ անդրշիրիմյան աշխարհ գնալու մարդկանց որդիների հետ, որոնք գերեզման են իջնում»։ (Սինոդական թարգ․)
Նկարագրվում է մայրու անկումը։
«Եվ քո գագաթը դրեցիր հաստ ոստերի մեջ» - սլավոներենում՝ «Եվ քո իշխանությունը հաստատեցիր ամպերի մեջ» (տե՛ս 3-րդ համարը), որ ավելի պարզորոշ մատնացույց է անում փարավոնի մեծամտությունը, ըստ որի՝ նա ինքն իրեն բարձրացրել էր ինքնաաստվածացման աստիճանի (հմմտ․ Ծննդ․ 3։5):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ խիստ շատ բարձրացար, ճիւղերի ծայրերը հասան ամպերին, ես տեսայ ամբարտաւանութիւնդ, -
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես ասաց Տեր Աստված. «Որովհետև բարձրացավ հասակով և իր գագաթը տերևախիտ ճյուղերի մեջ դրեց, ու իր սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ,
(Գրաբար) Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի մեծացար մեծութեամբ, և հասին ծայրք քո յամպս. և տեսի զհպարտութիւն քո,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: